HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հանրապետության հրապարակում տեղադրված էկրանն ապամոնտաժվում է

Հանրապետության հրապարակում տեղադրված էկրանն ապամոնտաժվում է:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Երեկ՝ ուշ երեկոյան, այդ էկրանով հեռարձակվող տեսանյութով ակնհայտ ատելության խոսք ու բռնության քարոզ է ցուցադրվել: Կամավորականը սպառնում էր դիրքերից իջնելուց հետո խորհրդարանի ու կառավարության շենքեր ներխուժած անձանց հետ հաշվեհարդար տեսնել: Տեսանյութին արձագանքել էր նաև ՄԻՊ Արման Թաթոյանը` դատապարտելով մեծ էկրանին տեսանյութ ցուցադրելը, որը պարունակում է հայհոյանք և ատելություն:

«Ինչպե՞ս կարելի է Հանրապետության հրապարակում լայն սփռումով ցուցադրել այնպիսի տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ ու որով խրախուսվում է բռնությունը՝ արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով ու այն էլ դա անել այս պատասխանատու օրերին»,- գրել էր Թաթոյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի համատեղ հայտարարության ստորագրումից հետո բազմաթիվ քաղաքացիներ ներխուժել էին նախ Կառավարության, ապա խորհրդարանի շենքեր, բռնություն գործադրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter