HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էմանուել Մակրոնն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:

«Հանրապետության նախագահն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ: Վերջինիս տեղեկացրել է այսօր կեսօրին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի մարդասիրական ջանքերը մոբիլիզացնելուն ուղղված իր կողմից հրավիրված ժողովի մասին:

Նախագահն իր գոհունակությունն է հայտնել մարտերի դադարեցման կապակցությամբ և վերահաստատել է իր բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բոլոր կողմերի համար արդար, կայուն և ընդունելի քաղաքական լուծում կառուցելու իր պատրաստակամությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter