HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հանդիպել է Արկադի Տեր-Թադևոսյանին և քաղաքացիական խորհրդի նախաձեռնող խմբի հիմնադիրներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին և քաղաքացիական խորհրդի նախաձեռնող խմբի հիմնադիրներին: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանը մասնավորապես մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Քաղաքացիական խորհրդի նախաձեռնող խմբի հիմնադիրները՝ անվանի գիտնականներ, մտավորականներ, անհանգստություն ու մտահոգություն են արտահայտել առկա իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև իրենց տեսակետները ներկայացրել դրանից ելքերի գտնելու վերաբերյալ:

Նշելով, որ հանրությունն այսօր մեծ ցավ է ապրում՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է կարողանալ պահպանել երկրի կայունությունը, հասարակական համերաշխությունն ու ազգային միասնականությունը:

Ըստ նախագահի, կան բազմաթիվ խնդիրներ, դժվարություններ, անհամաձայնություններ, սակայն դրանք պետք է կարգավորվեն միմիայն օրենքի և օրինականության սահմաններում, պետք է կարողանալ ոտքի կանգնել, ճիշտ գնահատել իրավիճակը և հստակ ծրագրերով առաջ ընթանալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter