HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պատմության և մշակույթի էջեր» ծրագրին մասնակցել է 163 գործիչ

Այսօր պաշտպանության նախարարությունում նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցների հետ:

ՊՆ հասարակական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրին մասնակցել է հանրապետության հեղինակավոր գիտակրթական 14 հաստատության պատմության և մշակույթի 163 գործիչ՝ գիտնականներ, արվեստագետներ, պատմաբաններ: Նրանք 368 դասախոսությամբ հանդես են եկել ավելի քան 241 զորամասում:

Սեյրան Օհանյանը նշել է, որ ծրագրի նպատակն է երիտասարդության և զինված ուժերի անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակությունը, աճող սերնդին հայոց պատմությանն ու մշակույթին հաղորդակից դարձնելը, մեր պատմության հերոսական էջերի ոգով կրթելը:

«Գաղտնիք չէ, որ անկախությունը ձեռք են բերում և պահպանում են ոչ միայն զենքով, այլև մտքով և գաղափարով: Հետևապես, ունենալ ազգային հոգևոր արժեքներով դաստիարակված երիտասարդություն, ասել է թե ունենալ մեր այդքան թանկ գնով ձեռք բերված անկախության պահպանման երաշխիքը: …Երկրի պաշտպանունակության, ազգային անվտանգության ապահովումը ողջ ժողովրդի, հասարակության յուրաքանչյուր անդամի սուրբ պարտականությունն է, և դա լիարժեք գիտակցելու համար անհրաժեշտ է ամենօրյա, հետևողական աշխատանք տանել հասարակության և առաջին հերթին աճող սերնդի ու երիտասարդության շրջանում»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Ելույթ են ունեցել նաև ծրագրին մասնակցած պատմության և մշակույթի մի շարք գործիչներ, որոնց Սեյրան Օհանյանը հանձնել է գերատեսչական պարգևներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter