Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ
Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում խոսվել է հաջորդ կիրակին՝ նոյեմբերի 22-ը, Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր հայտարարելու և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում հիշատակի արարողություն կատարելու մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել