HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետը հանդիպել է Արցախի նախագահին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուք իր էջում տեղեկացրել է, որ այսօր գնդապետ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուրի) հետ Ստեփանակերտում հյուրընկալվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։

«Քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում եղած ավերածությունների շուտափույթ վերականգնման-վերակառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Երևան համայնքը իր բաժին կարևոր մասնակցությունը կունենա Ստեփանակերտի՝ բնականոն կյանքին վերադառնալու հարցում: Իսկ նոյեմբերի 13-ից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն բոլոր այն քաղաքացիներին, որոնք պատերազմի պատճառով ժամանակավորապես ապաստանել էին Երևանում կամ ՀՀ մարզերում:

Նախագահի հետ հանդիպումից հետո վերադարձել ենք մեզ վստահված մարտական դիրքեր»,- նշել է Հայկ Մարությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter