HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Հայաստանում լրացուցիչ 5 սահմանակետ է տեղակայելու

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Հայաստանում լրացուցիչ 5 սահմանակետ է տեղակայելու։ Այդ մասին ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը այսօր՝ նոյեմբերի 13-ին, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«ԱԴԾ-ն, Հայաստանի Հանրապետությունում ԱԴԾ սահմանապահ ծառայության բազայի հիման վրա, տեղադրել է հավելյալ 5 սահմանակետ, որոնցից երկուսը գտնվում են Հայաստանի և Նախիջևանի սահմանին (Երասխ և Պարույր Սևակ), երկու սահմանակետ Հայաստանի և Իրանի սահմանին (Մեղրի և Սըղըրթ), իսկ հինգերորդ սահմանակետը կտեղակայվի Տեղ գյուղի մոտ»,- նշել է Բորտնիկովը։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ բոլոր գործողություններն իրականացվել են Հայաստանի սահմանապահ մարմինների հետ փոխգործակցության արդյունքում։ «Մենք կապի մեջ ենք մտել նաև ադրբեջանցի սահմանապահների հետ, հաստատել անհրաժեշտ հարաբերությունները, փոխանակվում ենք տեղեկատվությամբ։ Սահմանապահները ծառայությունն իրականացնում են պետական սահմանի պահպանության ռեժիմով»,- հավելել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter