HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը բանակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի կառույցների տեղակայման ուղղությամբ»

Ռուսաստանը, Միավորված ազգերի կազմակերպության խնդրանքով, բանակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի ՄԱԿ-ի կառույցները կարողանան ներկայացված լինել Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք կապի մեջ ենք միջազգային այն կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են հումանիտար գործունեությամբ։ Նախևառաջ խոսքը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մասին է։ Բոլոր այդ կառույցները ներկայացված են տարածաշրջանում, սակայն ոչ Լեռնային Ղարաբաղում։ Հիմա, ՄԱԿ-ի խնդրանքով, մենք կապի մեջ ենք մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ՝ պայմանավորվելու այն հարցի շուրջ, որ ՄԱԿ-ի կառույցները կարողանան ներկայացված լինել նաև Լեռնային Ղարաբաղում։ ՄԱԿ-ի կառույցները պատրաստակամ են իրենց գործողություները համակարգել մեր խաղաղապահների, մեր սահմանապահների, ինչպես նաև նրանց հետ, որոնք կլուծեն հումանիտար խնդիրներ»,- նշել է Լավրովը։ Նա նաև ընդգծել է, որ ՄԱԿ-ի կառույցների համար անհրաժեշտ է իմանալ տարածաշրջանից փախստականների և տեղահանվածների թվաքանակի մասին իրական տվյալները։

Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրներին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային, տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ՌԴ ջանքերի մասին։ «Մենք մանրամասն տեղեկացրել ենք Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մեր գործընկերներին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների։ Ես խոսել եմ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ, մանրամասն նրան ներկայացրել եմ իրավիճակը և ջանքերը, որոնք մենք ձեռնարկել ենք։ Խոսել ենք նաև ամերիկացի մեր գործընկերների հետ։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ամբողջությամբ տեղեկացվել է այն ջանքերի մասին, որոնք ձեռնարկվել են Ռուսաստանի կողմից և հնարավորություն տվել հասնելու նոյեմբերի 9-ի պայմանավորվածությանը»,- հավելել է Լավրովը։

Լուսանկարը՝ Пресс-служба МИД РФ / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter