HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստան է ժամանել ռուս խաղապահներ տեղափոխող ևս 20 ԻԼ-76 ինքնաթիռ

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի 20 ԻԼ-76 ինքնաթիռ Ուլյանովսկ քաղաքից եկել են Հայաստան, տեղափոխել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության զինծառայողներին։ Այդ մասին նոյեմբերի 14-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի 20 ԻԼ-76 ինքնաթիռ մեկնել են Ուլյանովսկ-Վոստոչնի օդակայանից»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նշել է, որ ինքնաթիռում եղել են ավելի քան 20 խոշոր բեռնատար ավտոմեքենա և նյութատեխնիկական ապահովման միջոցներ, ինչպես նաև խաղաղապահ առաքելության ավելի քան 170 զինծառայող։ Ինքնաթիռներն արդեն իսկ վայրէջք են կատարել Հայաստանում։

Ինչպես նոյեմբերի 13-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել ավելի քան 1 100 ռուս խաղաղապահ և 168 միավոր տեխնիկա։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը ձևավորվել է Կենտրոնական զինվորական օկրուգի 15-րդ առանձին խաղաղապահ մոտոհրաձգային բրիգադի հենքի վրա։ Խաղաղապահ առաքելության իրականացման համար, ռուս խաղաղապահները կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Բերձորի միջանցքում։ Խաղաղապահ առաքելության հրամանատարական կազմը կտեղակայվի Ստեփանակերտում։

Լուսանկարը՝ ՌԴ Պաշտպանության նախարարության/РИА Новости

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter