ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները
Այսօր՝ նոյեմբեի 14-ին, մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից «Հետքը» փորձեց ճշտել այս տեղեկության իսկությունը։ «Պրն Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»,- ասաց Աննա Նաղդալյանը։
Նմանատիպ պատասխան «Ազատություն» ռադիոկայանին տվել է նաեւ ինքը՝ Շավարշ Քոչարյանը՝ ասելով, որ այս պահին գտնվում է իր աշխատասենյակում և կատարում է իր աշխատանքային պարտականությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել