HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պուտինը շեշտել է «քրիստոնեական սրբատեղիների պահպանման և եկեղեցական կյանքի ապահովման կարևորությունը»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ նոյեմբերի 14-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հերթական հեռախոսային շփումների ընթացքում քննարկվել է նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների կատարման գործնական կողմը: Ըստ պաշտոնական Մոսկվայի հաղորդագրության՝ գոհունակություն է հայտնվել հրադադարի ռեժիմի պահպանման փաստի կապակցությամբ, իսկ շփման գծում իրավիճակը բավականին հանգիստ է:
 
Իլհամ Ալիևի հետ զրույցում, մասնավորապես, Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ քրիստոնեական եկեղեցիներն ու վանքերը գտնվում են այն տարածաշրջաններում, որոնք Եռակողմ հայտարարության համաձայն վերադարձվում են Ադրբեջանի Հանրապետությանը: Այս առումով ՌԴ նախագահը շեշտել է այդ սրբատեղիների պահպանման և բնականոն եկեղեցական կյանքի ապահովման կարևորությունը:
 
«Ադրբեջանի նախագահն այս առումով ըմբռնում է ցուցաբերել և ասել, որ ադրբեջանական կողմը կգործի այդ մոտեցմամբ»,- ասված է Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter