HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լկտի սուտ է և մանիպուլյացիա»․ ՊՆ խոսնակը՝ զենքի վաճառքի գործարքներում Դ․ Տոնոյանի ներգրավվածության մասին

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքել է մամուլում այսօր առավոտյան տարածված այն տեղեկությունները, թե պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներգրավված է երրորդ երկրով դեպի Թուրքիա զենքի վաճառքի գործարքներում։ ՊՆ խոսնակն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է հետևյալը․

«Համացանցում շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլյացիա, որի նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը: Շրջանառվող փաստաթղթերը, որոնց հիման վրա կառուցվում է թեզը, հիմնականում կեղծ են: Ցանկացած հետաքննող լրագրող ինչպես ՀՀ համապատասխան մարմններին, այնպես էլ մատնանշված պետություններին կարող է ուղարկել հարցումներ և համոզվել, որ ամբողջը հորինվածք է: Առաջիկայում կտրվի պաշտոնական պարզաբանում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter