
Շփման գծում տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակում
Նոյեմբերի 14-ին` մինչև ուշ գիշեր, Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խաղաղապահ զորախմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների ներգրավմամբ, մարտական գործողությունների անցկացման տարածքներում շարունակվել են գտնվելու վայրը դեռևս անհայտ զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնման, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքները։ Շփման գծում տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակում։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարարության, ՌԴ խաղաղապահ զորախմբի, ԿԽՄԿ-ի, Արցախի պաշտպանության բանակի և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) ներկայացուցիչների մասնակցությամբ նոյեմբերի 15-ի վաղ առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են` ներառելով ավելի ընդգրկուն աշխարհագրական տարածք։
ԿԽՄԿ-ի նախաձեռնությամբ սկսվել է լրացուցիչ մասնագիտական թիմերի նախապատրաստություն` առաջիկա օրերին մարտական գործողությունների անցկացման տարածքներում ծավալուն աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Լուսանկարը՝ ԱԻՊԾ-ի (նոյեմբերի 13)
Մեկնաբանել