Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԲԸՄ նախագահի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահականի մամուլի ծառայությունը։
Նրանք մտքեր են փոխանակել Արցախի շուրջ վերջին զարգացումների և այդ համատեքստում երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցներն ընդգծել են ղարաբաղյան խնդրի կարգավորման համազգային նշանակությունն ու կարևորությունը:
Նախագահ Սարգսյանը և ՀԲԸՄ նախագահը նշել են, որ Արցախն այսօր ունի հսկայական հումանիտար խնդիրներ, և յուրաքանչյուրը պետք է իր նպաստը բերի դրանց լուծմանը, որպեսզի հնարավոր լինի միասնաբար հաղթահարել բոլոր դժվարությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել