HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց․ նրա ձերբակալման դեմ բողոքը բավարարվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալման դեմ նրա պաշտպանների բողոքը։ Վանեցյանն ազատ արձակվեց։

Նշենք, որ այսօր մի քանի ժամ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվել է ԱԱԾ նախկին տնօրենին ձերբակալելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը։ ԱԱԾ-նաև նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը դեռևս չի քննվել։

Պաշտպան Լուսինե Սահակյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել է, որ նկատի ունենալով հանգամանքը, որ ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումն արդեն սկսված է եղել, Վանեցյանին կալանավորելու միջնորդության քննությունը չի միացվել ձերբակալման դեմ բողոքի քննությանը։

Դատարանից դուրս գալով՝ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը որևէ հանցանք չի գործել, մշտապես պաշտպանել է օրենքը։

«Ես կոչով եմ հանդես եկել՝ պահպանել Սահմանադրությունը, սակայն այս իշխանությունները, խախտելով մեր Սահմանադրությունը, ժողովրդի մեջքի հետևում ստորագրեցին հայրենիքի մի հատվածը թուրքին հանձնելու խայտառակ պայմանագիրը: Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ այս խայտառակ պայմանագիրը մեր ինքնության և ազգի պետության ապագայի մասին է: Մենք պայքարելու ենք մինչև վերջ, մինչև հաղթանակ»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter