HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարագ Սիսեռյանը աշխատանքից ազատման դիմում է գրել եւ դադարեցրել անդամակցությունը ՔՊ-ին

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սեր- Վարագ Սիսեռյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել եւ հայտարարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին։

«Սիրելի հայրենակիցներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել եմ աշխատանքից ազատման դիմում գրել, դադարեցնել անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ինձ նմանօրինակ պատասխանատու աշխատանք վստահելու և անձնուրաց ղեկավարման համար»,- ասված է Վարագ Սիսեռյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Լուսանկարը՝ Վարագ Սիսեռյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter