
Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ ընդդիմությունը նույպես կբացառի որեւէ բռնի գործունեություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսից հետո ֆեյսբուքյան գրառում է կատարել` նշելով, որ շատ հստակ հայտարարել է, որ ի հեճուկս շահարկումների, բռնությունը կամ բռնության հրահրումը (առավելեւս՝ զինված) որեւէ կերպ չի կարող տեղ ունենալ Կառավարության գործիքակազմում:
«Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ՝ մեր արած որեւէ հայտարարություն, որեւէ ժեստ, որեւէ հրավեր այս համատեքստում չդիտարկել: Եթե մեր որեւէ ասածից նման տպավորություն կստանաք, դա սխալ տպավորություն է:
Հիմա ակնկալում եմ, որ ընդդիմությունը նույնպես հստակ հայտարարի, որ բացառում է որեւէ բռնի գործունեություն, բռնության հրահրում (այդ թվում զինված) իր հետագա գործունեության ընթացքում: Սրանով մենք վերջնականապես կփակենք արդեն օրեր շարունակ ծավալվող լարվածությունը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել