
Նիկոլ Փաշինյան. «Ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ չեն քննարկվել»
Հայաստանը ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ չի քննարկել: Այս մասին այսօրվա՝ նոյեմբերի 16-ի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անհեթեթ որակելով հարցը, թե արդյոք ճի՞շտ է, որ ռուսական առաջարկներն ընդունելու համար վարչապետը երկար ժամանակ խորհրդակցել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ:
Վարչապետը նշեց, որ պատերազմի ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ ունեցել է ընդամենը հինգ խոսակցություն: «Երեք անգամ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ'Բրայենի հետ, երկու անգամ՝ պետքարտուղար Պոմպեոյի։ Եվ այդ ժամանակ քննարկել ենք ոչ թե ռուսական առաջարկներ, այլ՝ ամերիկյան, բացառությամբ առաջին խոսակցության, երբ Միացյալ Նահանգները հանդես էր եկել հրադադարի նախաձեռնությամբ: Ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընհանրապես չեն քննարկվել»,- նշեց վարչապետը:
Նա շեշտեց, որ այս ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մշտական կապի մեջ է եղել: «Օր է եղել՝ մենք 5-6 անգամ հեռախոսով զրուցել ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մեկնաբանել