HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարչապետ. «Եթե հանրային վստահությունը բավարար չլինի, չենք մասնակցի Արցախի շուրջ բանակցություններին»

«Իմ օրակարգում մտնում է Հանրապետությունում կայունություն և անվտանգություն ապահովելը։ Ուրիշ հարց իմ օրակարգում այսօր չկա»,- այսօր կայացած ասուլիսին հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն անդրադարձավ Արցախի շուրջ հետագայում ծավալվող բանակցություններին, հանրային որոշ շրջանակներում ձևավորված անվստահությանը՝ իրենց քաղաքական ուժի նկատմամբ։

Նա ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը պետք է մասնակցի Արցախի շուրջ ծավալվող բանակցություններին, բայց հիմա տեղի է ունենում բանակցային նոր օրակարգի ձևավորման գործընթաց։ Ասաց՝ եթե պարզվի, որ բավարար չէ հանրային վստահությունը իրենց նկատմամբ, չեն կարող մասնակցել այդ բանակցություններին։ Իսկ եթե մասնակցեն այդ բանակցություններին, ուրեմն հանրային վստահությունը բավարար է։

Հայաստանի վարչապետը նաև անդրադարձավ Արցախի պաշտպանության բանակի հետագա գործունեությանը։ Նշեց՝ այն ունենալու է նույն կարգավիճակը, ինչ այսօր ունի։ Ավելին՝ Արցախի պաշպանության բանակը պետք է զարգանա, հզորանա և Արցախի ինքնիշխանության երաշխավորը լինի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter