HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Փաշինյան-Ալեքսանյան բանավեճը միգուցե տեսնենք «Հ1»-ով

«Հ1»-ի «Հարցազրույց» հաղորդաշարը խնդիր չի տեսնում թիվ 7 ընտրատարածքի պատգամավորի թեկնածուներ Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Ալեքսանյանի բանավեճը կազմակերպելու հարցում. «Ես կփորձեմ, մեր մտքով էլ է նման բան անցել»:

Երեկ այս մասին թերթին հայտնել է հաղորդաշարի վարող Նվեր Մնացականյանը, երբ «ՀԺ»-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե արդյոք մտադիր են նման բանավեճ կազմակերպել: Մնացականյանը հավելել է, որ դա ապրիլի մեջ, այսինքն՝ քարոզարշավի մեկնարկից հետո կարող են անել: Թողթակցի ճշտող հարցին, թե որ դեպքում է հնարավոր, որ այդ բանավեճը չկազմակերպեն, Մնացականյանն ասել է, որ իր իմանալով՝ Ալեքսանյանը Հայաստանում չէ: «ՀԺ»-ի թղթակիցը տեղեկացրել է, որ նա խոստացել է եկող շաբաթ Հայաստան վերադառնալ:

«Դե, եթե համաձայն են, այդտեղ մեծ խնդիր չկա: Նախընտրական ժամանակահատվածն ինչի՞ համար է՝ քաղաքական բանավեճերի եւ հանդիպումների»,- ասել է հաղորդավարը: Իսկ հնարավո՞ր է՝ հեռուստաընկերության ղեկավարությունը թույլ չտա: «Հեռուստաընկերության ղեկավարությունը երբեւէ էդպիսի արգելքներ չի դրել: Չկա այդպիսի բան: Ուղղակի բանավեճերը Հայաստանում շատ դժվար են անցկացվում եւ կազմակերպվում, ինքներդ գիտեք»,- ասել է Մնացականյանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter