«Առավոտ». Կոտայքի մարզի ոստիկանապետը պաշտոնանկ է եղել
Ինչպես «Առավոտին» հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը՝ ուղարկվելով կադրերի տրամադրության տակ:
Մեկ այլ հրամանով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գրիշա Բադալյանը, որն աշխատել է նույն մարզում որպես ոստիկանապետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել