HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Երեւանում կեղծ գրանցում են ստանում մարզերի բնակիչները

«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ շտաբից հրահանգված է Երեւանի մեջ իրարից ընտրողներ չգողանալ կեղծ գրանցումների տեսքով: ՀՀԿ շտաբում որոշվել է, որ կեղծ գրանցումները Երեւանում պետք է անել բացառապես մարզային բնակչության հաշվին. այսինքն՝ Երեւանում կարող են գրանցվել Երեւանին մոտ հարակից տարածքների բնակիչները, որոնց ընտրության օրը զանգվածաբար եւ կազմակերպված կտեղափոխեն Երեւան, ապա նրանց հետ կտանեն իրենց հիմնական բնակավայրերը՝ մարդկանց հնարավորություն տալով քվեարկել թե Երեւանում, թե հարազատ քաղաքում կամ գյուղում:

Թերթն ավելացնում է, սակայն, որ Երեւանում կան ՀՀԿ թեկնածուներ, որոնք սկսել են Երեւանի այլ տարածքներից մարդիկ «առեւանգել» իրենց տարածքների համար: Այս գործընթացում ներգրավված են տարբեր համայնքների համատիրությունների նախագահներն ու թաղապետարանի աշխատակիցները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter