HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առցանց ձևաչափով մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին

Այսօր Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն առցանց ձևաչափով մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին։ Այս մասին տեղեկացնում է Անվտանգության խորհրդի գրասենյակը։

«Նիստի ընթացքում ԱԽ քարտուղարը «Հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների, դրանց հակազդելու միջոցառումների մասին» հարցի քննարկման շրջանակներում հանդես է եկել ելույթով:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ելույթի ընթացքում ներկայացրել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նախաձեռնած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ընդգծել է Թուրքիայի բացասական ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության վրա:

ԱԽ քարտուղարը կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը խաղաղության հաստատման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter