HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյան. «Առաջիկա մեկ տարում Արցախի բնակչության համար անվճար կլինեն կոմունալ և կապի ծառայությունները»

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Արցախի բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները: 

«Այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն եմ հրավիրել՝ քննարկելու հետպատերազմյան ժամանակահատվածի սոցիալական իրավիճակի հաղթահարման համար բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները:

Որոշում ենք կայացրել.

ա) Առաջիկա մեկ տարում բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր և այլն) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ ողջամիտ ծավալների սահմանափակմամբ,

բ) Այն կարիքավոր ընտանիքներին, որոնց նվազագույն եկամուտը մեկ շնչի հաշվով քիչ է 60 հազար ՀՀ դրամից, կտրվի ֆինանսական համապատասխան աջակցություն,

գ) Անօթևան մնացած բոլոր քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն,

դ) Պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա օրերին:

Հանձնարարել եմ նաև կարճ ժամանակահատվածում լուծել ենթակառուցվածքային բոլոր խնդիրները»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter