«Հայացք». թող Նոյեմբերյանից էլ մասիսցի ծխախոտագործուհին պատգամավոր դառնա
Թիվ 40 ընտրատարածքի ընտրողները դեռևս «ուշքի չեն եկել» «Գրանդ տոբակոյի» սեփականատերերի «շուստրի տրյուկից»: Թերթը հիշեցնում է, որ վերջիններս այնտեղ Միքայել Վարդանյանի փոխարեն թեկնածու են գրանցել մասիսցի երկու կանանց` ծխախոտագործուհի Սուսաննա Աբրահամյանին և «Մասիս տաբակի» տնօրեն Մարինա Մարաբյանին: Բոլորին պարզ է, որ իսկական թեկնածուն վերջինս է: Տեղացիներից դեռևս գրանցված է նոյեմբերյանցի Վարուժան Բաբաջանյանը: Նոյեմբերյանցիները մտածում են, որ եթե ՀՀԿ-ն Վարուժանին էլ ստիպի հանել թեկնածությունը, ապա քարոզարշավ են տանելու ծխախոտագործուհու համար: Թող Նոյեմբերյանից էլ մասիսցի ծխախոտագործուհի Սուսաննան պատգամավոր դառնա՝ գրում է թերթն ու հավելում. կոմունիստները կուրախանան: Հիշենք ԽՍՀՄ բարի ժամանակները, երբ կթվորուհիներն ու ծխախոտագործուհիներն էին պատգամավոր դառնում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել