HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղ է ուղարկել ինժեներա-սակրավորային ստորաբաժանում

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ԻԼ-76 ինքնաթիռները Ուլյանովսկ Վոստոչնի օդակայանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխել Կենտրոնական զինվորական օկրուգի խաղաղապահ բրիգադի ինժեներա-սակրավորային ստորաբաժանման զինծառայողներին, հատուկ տեխնիկան և սարքավորումները։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ԻԼ-76 ինքնաթիռները Ուլյանովսկ Վոստոչնի օդակայանից Հայաստան են տեղափոխել Կենտրոնական զինվորական օկրուգի խաղաղապահ բրիգադի ինժեներա-սակրավորային ստորաբաժանման զինծառայողների, հատուկ տեխնիկա և սարքավորումներ, որոնք ռուսական խաղաղապահ առաքելության շրջանակներում կուղարկվեն Լեռնային Ղարաբաղ»,- նշվում է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ սակրավորները կիրականացնեն ինժեներական հետախուզության, տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման խնդիրներ։ Բացի այդ, նրանք կապահովեն փոխադրման և տարհանման ուղիների նախապատրաստումն ու պահպանումը, ջրի մաքրումը և ինժեներական ապահովման այլ խնդիրների կատարումը: Պայթյունավտանգ առարկաների որոնման և հայտնաբերման համար գործի կդրվեն ծառայողական շներ:

Լուսանկարը՝ ՌԴ Պաշտպանության նախարարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter