HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». «Ջերմուկի Մայր գործարանը» նոր կառավարիչ ունի

Վերջերս լուրեր էին շրջանառվում, թե «Ջերմուկի Մայր գործարանը» վաճառվել է: Սակայն ըստ մեր տեղեկությունների՝ գործարանը ոչ թե վաճառվել է, այլ շուրջ 1 ամիս առաջ տրվել է հավատարմագրային կառավարման:

Ըստ տեղեկությունների` գործարանի սեփականատեր, ամերիկահայ Կայծակ Զեթլյանը դրա ղեկավարումը վստահել է «Սպայկա» ընկերությանը, որը զբաղվում է մրգերի ու բանջարեղենի արտահանմամբ, հյութերի արտադրությամբ և այլն:

Զեթլյանը այլ բիզնեսով զբաղվածության պատճառով է գործարանը հավատարմագրային կառավարման հանձնել:

Խոսակցություններ կան, որ «Ջերմուկի Մայր գործարանով» մինչ պայմանավորվածության ձեռքբերումը հետաքրքրված են եղել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը և Սաշիկ Սարգսյանը:

Թե ինչ պայմանավորվածություններ կան կողմերի միջև` դեռ հստակ չէ: Սակայն գործարանի մի քանի հարյուր աշխատողներ այսօր մտավախություն ունեն առաջիկայում աշխատակազմում հնարավոր փոփոխությունների առումով: Կրճատումների մասին լուրջ խոսակցություններ թեպետ չեն եղել, սակայն աշխատակիցները մտահոգվում են, որ իրենք պարզապես կարող են փոխարինվել այլ մարդկանցով:

Այսօր «Ջերմուկ» հանքային ջրի բազմաթիվ արտադրողներ կան շուկայում: Մայր գործարանի արտադրածը համարվում է ջերմուկներից «ամենաէլեգանտը»:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter