HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայք Պոմպեո. «Պետք է հնարավորինս շուտ վերսկսել քննարկումները կայուն քաղաքական որոշման» հասնելու համար»

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որն այս առավոտ Փարիզում էր, իսկ երեկոյան արդեն ժամանել է Թբիլիսի, «ողջունել է» Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարը, բայց խնդրի լուծման հասնելու համար կոչ է արել «հնարավորինս շուտ» վերսկսել քննարկումները «կայուն քաղաքական որոշման» հասնելու համար։

«Վերջին մարտերին վերջ տալը միայն առաջին քայլն է դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորում»,- հավելել է նա: «Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ վերսկսել քննարկումները, այսպես կոչված, Մինսկի խմբի շրջանակներում՝ միջնորդներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ, « կայուն և կենսունակ քաղաքական լուծում գտնելու համար», առանց դիմելու ուժի և հարգելով տարածքային ամբողջականությունը և ինքնորոշման իրավունքը»,- Պոմպեոյի խոսքերն է մեջբերում ֆրանսիական «Ֆիգարոն»:

Չորեքշաբթի՝ նոյեմբերի 18-ին, Մոսկվայում նախատեսված է Մինսկի խմբի երեք երկրների համանախագահների հանդիպումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter