Էդուարդ Շարմազանով. «Ինձ մեղադրանք է առաջադրվել»
Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել:
«Քիչ առաջ հերթական անգամ հրավիրվել էի ՀՔԾ (Հատուկ քննչական ծառայություն, խմբ.)։ Ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով։ Հայտնել եմ, որ ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում եւ հրաժարվել եմ ցուցմունք տալ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Շարմազանովը։
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը) նախատեսված հանցագործությունը կատարելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել