
«Ազգային ժողովրդավարական բևեռի» նախաձեռնող խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել
«Ազգային ժողովրդավարական բևեռ» նախաձեռնության անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախաձեռնության անդամ Արա Պապյանը:
Հիշեցնենք, որ «Ազգային ժողովրդավարական բևեռը» նախաձեռնել է «Սասնա ծռեր» կուսակցությունը: Նրանք նոյեմբերի 12-ին հանրահավաք էին կազմակերպել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել