HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում ֆրանսիական համալսարանը նոր ռեկտոր ունի

2020թ.-ի սեպտեմբների 20-ից Հայաստանում ֆրանսիական համալսարանն ունի նոր ռեկտոր՝ ի դեմս պրոֆեսոր Բերտրան Վենարի: Այս մասին հաղորդում է համալսարանի մամուլի ծառայությունը:

Մինչ այս Բերտրան Վենարը դասավանդել է Օքսֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա) և Աուդենսիա բիզնես դպրոցում (Ֆրանսիա): Նա զբաղեցրել է տարբեր վարչական պաշտոններ բարձրագույն կրթության բնագավառում, ինչպես օրինակ՝ բիզնես դպրոցի հետազոտությունների գծով տնօրեն, հոգաբարձուների խորհրդի անդամ և կառավարման դպրոցի տնօրեն: Իննսունականներին Հո Չի Մին քաղաքում հիմնել է CFVG դպրոցը, որն այժմ Վիետնամի առաջատար բիզնես դպրոցներից է: Եղել է հրավիրյալ դասախոս Wharton-ի բիզնես դպրոցում (Փենսիլվանիայի համալսարան), IESE-ում (Իսպանիա), Լոնդոնի բիզնես դպրոցում և Քեմբրիջի համալսարանում: 

Իր հետազոտությունների համար նրան շնորհվել է Սլոանի կրթաթոշակ (ԱՄՆ), Բարձրագույն կրթության ակադեմիայի հիմնական կրթաթոշակ (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև հեղինակավոր Marie Skłodowska-Curie կրթաթոշակ (Եվրոպական միություն)՝ երկու անգամ: 2002 թվականից պրոֆեսոր Բերտրան Վենարի անունը նշվում է « Who’s Who in the World » հանրագիտարանների շարքում, որտեղ ներկայացվում են աշխարհի ամենաազդեցիկ անհատները: 2008-ին Ֆրանսիայի կրթության նախարարությունը նրան շնորհել է «Ակադեմիական դափնիների» ասպետի շքանշան, որը համալսարանականներին տրվող Ֆրանսիայի ասպետության շքանշան է: Նրա հետազոտական աշխատանքները վերաբերում են տնտեսական կեղծիքներին, կիբերանվտանգությանը, կոռուպցիային, հատկապես զարգացող երկրներում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter