HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում իրականացրել են դիտակետերի վերադասավորումներ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղաղապահներն իրականացրել են դիտակետերի վերադասավորումներ, ինչպես նաև փոխել դրանց թվաքանակը։ Այս մասին չորեքշաբթի՝ նոյեմբերի 18-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ռուսական զորախմբի հրամանատարության կողմից հստակեցվել են դիտակետերի տեղադրությունը և կազմը։ Խաղաղապահ գործողության անցկացման շրջանում խաղաղապահ ստորաբաժանումների կողմից իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում 23 դիտակետերում: Հյուսիսային պատասխանատվության գոտում ծավալվել է 11 դիտակետ, իսկ հարավային պատասխանատվության գոտում՝ 12»,- հայտարարել է Կոնաշենկովը։

Ավելի վաղ, ռուսական խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում ծավալել էր 25 դիտակետ. 9-ական պատասխանատվության գոտու հյուսիսային և հարավային հատվածներում և ժամանակավորապես ևս 7-ը՝ Լաչինի միջանցքում։ Կոնաշենկովն ընդգծել է, որ ՌԴ խաղաղապահ առաքելության ստորաբաժանումները շարունակում են Լեռնային Ղարաբաղում իրականացնել մշտադիտարկում և հրադադարի պահպանման շուրջօրյա վերահսկողություն։

Բացի այդ, շարունակվում է նաև խաղաղապահ առաքելության անձնակազմի, տեխնիկայի և գույքի տեղափոխումը ՌԴ օդատրանսպորտային ուժերի միջոցով։ Նոյեմբերի 10-ից ի վեր իրականացվել է 184 թռիչք, որից 22-ը միայն վերջին մեկ օրվա ընթացքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter