HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանը ԱՄՆ-ին կոչ է անում ուժեղացնել ներկայությունը Հարավային Կովկասում

Վրաստանի իշխանությունները Կովկասում պաշտպանության և անվտանգության հետ կապված հարցերում հանդես են գալիս Միացյալ Նահանգների հետ համագործակցության և տարածաշրջանում ամերիկյան ներկայացվածության ուժեղացման օգտին։ Այդ մասին նոյեմբերի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։ 

Ինչպես նշում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, Գախարիան նշել է, որ երկու երկրների ռազմավարական գործընկերության հիմքում այնպիսի արժեքներ են, ինչպիսիք են ազատությունը և ժողովրդավարությունը, ինչպես նաև ընդհանուր աշխարհաքաղաքական շահերը։ Նրա խոսքերով՝ Թբիլիսիում գնահատում են «ԱՄՆ ժողովրդի և կառավարության անփոփոխ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։

«Դուք լավ գիտեք, թե ինչքան կարևոր է այդ հարցը մեր երկրի համար, որի տարածքները բռնազավթված են, քանի որ բռնազավթող ուժերը նախկինի պես տեղակայված են մեր հողի վրա»,- ընդգծել է Վրաստանի վարչապետը։

Իր հերթին Մայք Պոմպեոն ընդգծել է, որ Ամերիկան ապագայում կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ամրապնդի ժողովրդավարական ինստիտուտները Վրաստանում, աջակցի երկրի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման գործընթացներին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն տարածաշրջանային այցելություն է կատարում Եվրոպա և Մերձավոր Արևելք։ Նա արդեն իսկ այցելել է Ֆրանսիա և Թուրքիա։ Թուրքիայում նա չի հանդիպել ո՛չ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ո՛չ էլ արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Չավուշօղլուն այս քայլը վիրավորական է համարել։ Վրաստանից հետո Պոմպեոն մեկնել է Իսրայել, այնտեղից էլ կմեկնի Քաթար, Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա։

Լուսանկարը՝ Մայք Պոմպեոյի թվիթերյան միկրոբլոգից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter