HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Շուշիից Ֆիզուլիի շրջան է շարժվել ադրբեջանական առաջին շարասյունը

Ռուսական խաղաղապահ առաքելությունը կազմակերպել է Շուշիից Ֆիզուլիի շրջան ադրբեջանական առաջին շարասյան ուղեկցումը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանի զինված ուժերի շարասյունը կազմված է եղել «ԿԱՄԱԶ» տեսակի երեք ավտոմեքենաներից՝ իրենց անձնակազմով։ TACC գործակալությունն էլ գրել է, որ շարասյունը մեկնել է Կարմիր շուկա։ Խաղաղապահների տվյալներով՝ շարասյունը զինված չի եղել։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը կազմված է Կենտրոնական զինվորական օկրուգի 15-րդ առանձին խաղաղապահ մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներից։ Ռուսական դիտակետերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում։ Խաղաղապահ առաքելության հրամանատարական շտաբը գտնվում է Ստեփանակերտում։ Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում։

Լուսանկարը՝ ТАСС գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter