HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԻՆ աշխատակիցները Լեռնային Ղարաբաղում սկսել են տների և ենթակառուցվածքների ավերածությունների գնահատման աշխատանքները

Ռուս փրկարարները Լեռնային Ղարաբաղում սկսել են բնակելի տների, շինությունների և ենթակառուցվածքների ավերածությունների ուսումնասիրման և գնահատման աշխատանքները։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը։

Փրկարարները բաժանվել են խմբերի, որոնք մեկնել են Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի և Ասկերան։ Նրանք շենքերի վնասները գնահատում են երեք կատեգորիաներով՝ թեթև, միջին և ամբողջական ավերում։ Ուսումնասիրությունների ավարտից հետո կորոշվի, թե ՌԴ ԱԻՆ-ը ինչ թվով և ինչ տիպի մասնագետների կգործուղի Լեռնային Ղարաբաղ։ Ներկայումս այնտեղ աշխատում են ռուսական գերատեսչության 30 մասնագետներ՝ փրկարարներ, կապավորներ և կենտրոնական ապարատի ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով նոյեմբերի 13-ին ստեղծվել էր Լեռնային Ղարաբաղի հարցերով հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն։ Դրա կազմում ներառվել էին Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության, արտաքին գործերի նախարարության և անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչները, ինչպես նաև դաշնային իշխանության շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ։ Կազմակերպչական հարցերի իրականացումը դրվել է ՌԴ պաշտպանության նախարարության վրա։

Լուսանկարը՝ Максим Григорьев/ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter