HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը 3 միլիոն եվրո կհատկացնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանն օգնելու նպատակով

Եվրամիությունը 3 միլիոն եվրո կհատկացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տուժած բնակչությանն արտակարգ օգնություն տրամադրելու նպատակով։ Այդ մասին նշվում է նոյեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

«Եվրահանձնաժողովը հայտարարել է լրացուցիչ 3 միլիոն եվրո գումարի մարդասիրական օգնության մասին՝ Լեռնային Ղարաբաղում և դրա հարևանությամբ հակամարտությունից առավել տուժած խաղաղ բնակիչներին կենսական օգնություն տրամադրելու համար: Այս ֆինանսավորումը կատարվում է ի լրումն 900 հազար եվրո գումարի, որը հատկացվել է հոկտեմբերի սկզբին, երբ սկսվել են ռազմական գործողությունները»,- նշվում է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

Ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեզ Լենարչիչը նշել է, որ Եվրոպական միությունը շարունակում է կանգնել հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության կողքին։ «Մենք ուղարկում ենք հավելյալ հումանիտար օգնություն։ Ես ողջունում եմ կրակի դադարեցումը, ինչը կկանխարգելի հետագա մարդկային տառապանքները։ Այնուամենայնիվ, ես խիստ մտահոգված եմ խոցելի մարդկանց հումանիտար իրավիճակով, որոնք տեղահանվել են և ստիպված կլինեն դիմակայել խիստ ձմեռային պայմաններին՝ կորոնավիրուսի համավարակի հետ համատեղ»,- նշել է Լենարչիչը։

Այս արտակարգ աջակցությունը կօգնի ԵՄ հումանիտար գործընկերներին տրամադրել հիմնական օգնություն, ներառյալ պարենամթերք, ձմեռային իրեր, բժշկական օգնություն, բժշկական սարքավորումներ և առաջին անհրաժեշտության այլ առարկաներ, որոնք նախատեսված կլինեն հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության համար։

Լուսանկարը՝ Guillaume Périgois/Unsplash

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter