
Մովսես Հակոբյանի ասուլիսն ընդունվել է իբրեւ հաղորդում հանցագործության մասին
Այսօր՝ նոյեմբերի 19-ին պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը մամլո ասուլիս է հրավիրել, որտեղ պարզաբանումներ է ներկայացրել պատերազմի ընթացքում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության թույլ տված սխալների վերաբերյալ:
Այդ ասուլիսին արձագանքել է գլխավոր դատախազությունը։ Դատախազության խոսնակ Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ, ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը եւ քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:
Մեկնաբանել