Բացի Սելիմի լեռնանցքից մյուս ճանապարհները անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:
Որոշ ճանապարահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
Մարտի 28-ի ժամը 08.30-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի երթևեկությունը արգելված է բոլոր ավտոմեքենաների համար. առկա է ձնահյուսի վտանգ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել