
Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել ԼՂ մշակութային ժառանգության պաշտպանություն գործում
Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Ֆրանսիան, համատեղ աշխատելով միջազգային կազմակերպությունների հետ, կգործադրի բոլոր ջանքերը՝ պաշտպանելու ԼՂ մշակութային ժառանգությունը:
«Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն գործում»,- գրել է Էմանուել Մակրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել