HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանը Հայաստանում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վայրագություններն Արցախի բնակչության և գերեվարվածների նկատմամբ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր առցանց հանդիպում է ունեցել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ։

ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքն Արցախի խաղաղ բնակչության և գերեվարված անձանց նկատմամբ։

Քննարկվել են նաև ադրբեջանական զինված հարձակումների պատճառով Արցախից Հայաստան հարկադրաբար տեղափոխված անձանց իրավունքների հետ կապված հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներին։

Դեսպանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի դերը պատերազմական, ինչպես նաև վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։

Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպանին կարևոր ուղղություններով համագործակցության համար:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter