HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակվում են Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շինարարական և արդիականացման աշխատանքները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության ծավալուն աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քոլեջի տնօրեն (ժ/պ) Վաղինակ Գալուստյանը նախարարին ներկայացրել է հանրակացարանային նոր մասնաշենքի շինարարական և մարզօջախի տարածքի բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Վ Գալուստյանը նշել է, որ նախատեսվում է բարելավել քոլեջի առաջնային նշանակության ենթակառուցվածքները, փոխել բոլոր ջրա և հոսանքագծերը, վերանորոգել դաշտերը, շարունակել ծառատունկը։ Նախարար Ա Հարությունյանը շինարարական աշխատանքների տեմպը բավարար չի համարել՝ հորդորելով աշխատել առավել արդյունավետ և կատարել համապատասխան շտկումներ։ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ստեղծել սպորտային կրթության ժամանակակից չափանիշներին համապատասխան բոլոր պայմանները։

Քննարկվել են նաև կատարվող աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղիները, քոլեջի գործունեության հիմնական մոտեցումները և մի շարք ընթացակարգային հարցեր:

Հիշեցնենք, որ Կառավարության մայիսի 7-ի որոշմամբ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբաշխման արդյունքում շուրջ 743 մլն 769 հազար դրամ գումար է տրամադրվել Քաղաքաշինության կոմիտեին: Միջոցները նախատեսված են 51 ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման և նախագծային աշխատանքների համար:

Հատկացված միջոցներից 176 մլն դրամը տրամադրվել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար:

Հանրակացարանի առաջին հարկում կգործեն գրադարանը, բուժկետը, քոլեջի թանգարանը, նախատեսվում է նաև ունենալ ամֆիթատրոն։ Մյուս չորս հարկերում կլինի 44 սենյակ՝ նախատեսված 150 մարզիկի համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter