
Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել
Ինչպես արդեն հայտնել ենք, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հայտնի է, որ Կառավարության կազմում փոփոխություններ են նախատեսվում։ Շրջանառվում էր նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին մեկ ուրիշով փոխարինելու լուրը։
ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, սակայն, «Հետք»-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել, աշխատանքից չի ազատվել և շարունակում է իրականացնել իր աշխատանքային պարտականությունները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել