Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից. նրան կփոխարինի Անդրանիկ Փիլոյանը
Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն՝ Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից:
Նախահագի մեկ այլ հրամանագրով՝ նախարարի պաշտոնը կզբաղեցնի Անդրանիկ Փիլոյանը:
Անդրանիկ Փիլոյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, գեներալ-մայոր: Աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում hայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար նախագահի հրամանագրով արժանացել էր Հայաստանի Ազգային հերոսի կոչման:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել