Արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժիններ հրապարակում ակցիա իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժիններ Հանրապետության հրապարակում ակցիա իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով։
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։
Այսօր ավելի վաղ ևս արագ արձագանքման խմբեր են ուղարկվել Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ՝ ակցիաներ իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում:
Լուս.` արխիվային, նոյեմբերի 11-ի հավաքից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել