HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հմայակ Հովհաննիսյանը չի պատրաստվում ծաղկեպսակ ուղարկել Արտաշես Գեղամյանի «քառասունքին»

Համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երեք երիտասարդներ դհոլ են նվագում Երեւանի Մոսկովյան 33 հասցեում գտնվող Արտաշես Գեղամյանի ղեկավարած «Ազգային միաբանություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի դիմաց:։

Այսօր Արտաշես Գեղամյանը Panorama.am–ին ասել է, թե երիտասարդները ոչ թե իրենց գրասենյակի առջեւ էին դհոլ նվագում, այլ Հմայակ Հովհաննիսյանի գրասենյակի մոտ, քանի որ նույն շենքում են գտնվում: «Մենք էինք վարձել երիտասարդ երաժիշտներին` Հմայակ Հովհաննիսյանի քաղաքական հոգեհանգիստը անցկացնելու համար»,- ասել է Գեղամյանը։

Հմայակ Հովհաննիսյանը, «Հետքի» հետ զրույցում մեկնաբանելով Արտաշես Գեղամյանի հայտարարությունը, նշեց թե տեսանյութում ֆիքսել են «Ազգային միաբանություն» ցուցանակը, այլ ոչ թե իրենց ցուցանակը: Հմայակ Հովհաննիսյանն ասաց, թե իրենք համացանցում տարածելու են նաեւ Սերժ Սարգսյանի հարցազրույցի հոլովակը, որտեղ Արտաշես գեղամյանին անվանել է «դատարկ դհոլ»:

«Պարզ է, չէ՞, թե ում հոգեհանգիստն էր: Ես մեր երկրի նախագահին հարգում եմ եւ նրա բնութագրումը համարում եմ անձեռնմխելի, դա մտավ պատմության մեջ, քաղաքագիտական դասագրքերի մեջ: Ինձ իրավունք չեմ վերապահում վիճարկելու Սերժ Սարգսյանի տված գնահատականը, որը դարձավ թեւավոր: Այդ պայծառ երիտասարդներն, ովքեր այդպես էին արտահայտել իրենց վերաբերմունքը Արտաշես Գեղամյանի նկատմամբ, շատ պարզ տեսահոլովակում արձանագրել են, թե ում է հասցեագրված այդ քաղաքական ժեստը, որը նման էր խորհրդարանում իմ կազմակերպած պսակ դնելու հայտնի արարողությանը»,- ավելացրեց Հմայակ Հովհաննիսյանը:

ԲՀԿ ցուցակում ընդգրկված Հմայակ Հովհաննիսյանի ասելով՝ «Ազգային միաբանություն» կուսակցությունը մահացավ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի բնորոշած «Դատարկ դհոլ Գեղամյանն ընդգրկվեց ՀՀԿ-ի ընտրացուցակ»:

«Ես ցավակցում եմ կուսակցության բոլոր անդամներին, իմ խորին ցավակցություններն եմ հայտնում: Կարելի է ասել, որ մայիսի 6-ին դատարկ դհոլի ու նրա քառասունքը կլրանա»,-ասաց Հմայակ Հովհաննիսյանը: Նա ավելացրեց, թե չի պատրաստվում «Ազգային միաբանություն» կուսակցության «քառասունքը» նշել եւ ծաղկեպսակ ուղարկել, քանի որ նշողները շատ կլինեն, եւ իր կարիքը չի լինի:

«Մարդիկ սեփական նախառեձնությամբ նշում են: Եթե վախճանը տեսահոլովակով արձանագրեցին, ապա 40 օր հետո քրիստոնեական ավանդույթով կնշեն նաեւ քառասունքը: Դա թողնում եմ այս ակցիայի հեղինակներին»,- հավելեց Հմայակ Հովհաննիսյանը:

Մեկնաբանություններ (1)

Գայանե
Կարծես ՞Ազգային միաբանությունը՞ 2003-ին էր մահացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter