
ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի դիմումն ընդդեմ Ադրբեջանի և 9 ռազմագերիների մասով կիրառել միջանկյալ միջոց
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ
ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի. 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը:
Նոյեմբերի 11-ին առևանգված 10 քաղաքացիական անձանց մասով պարտավորեցրել է տրամադրել տեղեկատվություն մինչև նոյեմբերի 30-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել