HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքում «վերեւներից» թույլ չտվեցին զեկուցական հանդիպում կազմակերպել

Սամցխե-Ջավախքի  հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանի` Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների եւ պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումները առիթ տվեցին ամենատարբեր մեկնաբանությունների:
 
Այդ նպատակով Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կազմակերպել էր  ընդլայնված հանդիպում` նպատակ ունենալով հանրությանը ներկայացնել իրականությունը առաջին դեմքից: Իսկ թե ինչի վերածվեց այս նախաձեռնությունը` ամենեվին ծիծաղելի էր:
 
Սկսենք նրանից, որ հանդիպմանը, ինչպես հավաստիացրեցին կազմակերպիչները, հրավիրված էին շրջանների բոլոր ղեկավարները, իրենց տեղակալների հետ միասին, մարդու իրավունքների պաշտպանի Ախալքալաքի գրասենյակի պատասխանատուն, ինչպես նաեւ բազմաթիվ հասարակական, երիտասարդական, պետական, մշակութային եւ այլ կազմակերպություններ, միություններ եւ  լրատվամիջոցներ: Եվ սա վերաբերում է ոչ միայն Ախալքալաքի շրջանին, այլ նաեւ Նինոծմինդայի, Ախալցխայի եւ Ծալկայի շրջաններին:
 
Հադիպման դեռ սկզբում շատերը զանգահարում եւ տեղեկացնում էին, որ չեն ներկայանա հանդիպմանը, քանի որ «վերեւից» զանգել-զգուշացրել են: Թույլ չէին տվել հանդիպումը կազմակերպել նաեւ քաղաքի դահլիճներից որեւէ մեկում: Չնայած նախնական համաձայնությանը, համաձայնելուց րոպեներ հետո ամենատարբեր պատճառաբանություններովբոլորը հրաժարվել էին տեղ տրամադրել հանդիպումն անցկացնելու համար: Արտակ Գաբրիելյանը սա պայմանավորեց ուժային կառույցների ուղղակի ճնշումների հետ, ինչը, իր իսկ խոսքերով, եւս մեկ անգամ հաստատում է իրենց նախաձեռնության կարեւորությունը եւ ցույց է տալիս այն լրջագույն վիճակը, որում հայտնվել ենք: Արդյունքում, ընդամենը 30 հոգով /ովքեր ՍՋՀՀԿ խորհրդի անդամներ են/ հանդիպումը կայացավ Ա-ԻՆՖՈ լրատվական գործակալության փոքրիկ գրասենյակում:
 
Արտակ Գաբրիելյանը նշեց, որ խորհրդի կողմից պատրաստվել էր հուշագիր, հինգ սկզբունքային կետերով, որում ներկայացված է տարածաշրջանում առկա խնդիրները եւ դրանց լուծման ճանապարհները: Այդ հուշագիրը ներկայացվել է Եվրոպական խորհրդարանի երկու տասնյակի հասնող այն բոլոր պատգամավորներին եւ պաշտոնյաներին ում հետ հաջողվել է հանդիպել Բրյուսելում: Հուշագրի սկզբունքային կետերն են.
 
1.            Վերջ տալ երկրամասի ժողովրդագրական պատկերը փոխելու ճիգերին
 
2.            Տեղական եւ պետական կառավարման կառույցներում բարելավել հայերի ներկայացվածությունը
 
3.            Սոցիալական եւ տնտեսական զարգացման ծրագրեր մշակել եւ իրականացնել երկրամասում, դրա մակարդակը այդ բնագավառներում հավասարեցնելու համար երկրի մնացյալ շրջանների վիճակին
 
4.            Ազգաբնակչության հայ մեծամասնություն ունեցող վարչական շրջանների կառավարման մարմիններում հայոց լեզվի օգտագործման իրավունք տալ
 
5.            Վրաստանի կազմում ինքնավար տարածքային միավորի կարգավիճակ տալ Սամցխե-Ջավախքի եւ հարակից Ծալկա շրջանին
 
Խոսելով հանդիպմանը հերթական անգամ չներկայացած տեղական ղեկավարության մասին, Ա. Գաբրիելյանը ափսոսանք հայտնեց, նշելով, որ շատ ավելի լավ կլիներ, եթե վերջիններս ներկա գտնվեին ու անձամբ լսեին ինչ նպատակ են հետապնդել Բրյուսելյան հանդիպումները եւ ինչ արդյունք են տվել, քան թե այդ ամենի մասին տեղեկանային ամենատարբեր լրատվամիջոցներից, ինչը բազմաթիվ թյուրիմացությունների տեղիք տվեց:
 
Շարունակելով իր խոսքը, Գաբրիելյանը կրկնեց բազմաթիվ անգամ հնչեցրած այն համոզմունքը, որ Վրաստանը պետք է դառնա լիարժեք ֆեդերալ պետություն, նշելով, որ այս մտքի հետ համամիտ են նաեւ Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ  պատգամավորներ: Եվ այս ֆեդերալ կառուցաձեւում  Ջավախքի ապագան, անվտանգությունը, զարգացումն ու ժողովրդավարությունը Սամցխե-Ջավախքի և հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը տեսնում է Վրաստանի կազմում  միայն ինքնավարության մեջ:
 
Ա-ինֆո

Մեկնաբանություններ (1)

Bagrat
Paron Artak Javaxkcun konkret huzox problemnere luce . Miat nai te incha e katarvum Bavrayi ancaketum Javaxkcin arden zzvum e Bavrayi maksakete ancnel Ayd ancaketum dzer en arnum Axalqalaqcinerin. Mi orinak vore es akanates exa. Aranc chapazancnelu uxix 2 jam menq u mi qani meqena spasum einq veroishal maksaketum te tesuche erb a barehachelu surce xmi verchacni u mez spasarki ayd tesuche miat tenayik te vonc er verabervum mez het vonc vor 2 sorti martkanc het, xosk chunem vor asem. Paron Artak herika poxi hetevic engnes ete du populist ches uremm konkret gorcov zbaxvi.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter