HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուս սահմանապահները հավելյալ ուժեր կտեղակայեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը հավելյալ ուժեր կտեղակայի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

«Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման նպատակով ընդունված որոշման համաձայն և հայկական կողմի խնդրանքով, Անվտագության դաշնային ծառայության սահմանապահների վարչությանը Հայաստանի Հանրապետությունում հատկացվել են հավելյալ պահեստային ուժեր՝ 188 զինծառայողներից կազմված անձնակազմ և անհրաժեշտ քանակությամբ տեխնիկա: Սահմանապահները հավելյալ ուժեր կտեղակայեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Տեղ ու Սըղըրթ բնակավայրերում կազմակերպված դիտակետերում»,- հայտնել է ՌԴ ԱԴԾ ղեկավարը։

Բորտնիկովը նաև ընդգծել է, որ ադրբեջանական կողմն արդեն իսկ տեղեկացվել է այդ մասին և կազմակերպվել է անհրաժեշտ փոխգործակցությունը գործընկերների հետ։

Նա հայտնել է, որ նոյեմբերի 18-20-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է պահեստային ուժերի տեղափոխում Հայաստան: Ըստ նրա՝ նոյեմբերի 22-ին պահեստային ուժերը կավարտեն պատասխանատվության գոտի տեղափոխումը և կանցնեն դրված խնդիրների իրականացմանը։ 

Բորտնիկովը Պուտինին նաև հայտնել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահների միջև սուր հարցեր չեն առաջանում։ «Տեղի է ունենում տեղեկատվության մշտական փոխանակում։ Հիմա որևէ սուր հարց չի առաջանում»,- նշել է Բորտնիկովը։

Լուսանկարը՝ РИА Новости / Игорь Зарембо

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter