HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Աշխարհում 426 միլիոն երեխա ապրում է զինված հակամարտությունների պայմաններում

Աշխարհում գրեթե յուրաքանչյուր հինգերորդ երեխան մեծանում է զինված հակամարտությունների պայմաններում։ Այդ մասին նշվում է Save the Children բարեգործական կազմակերպության պատրաստած «Պատերազմն ընդդեմ երեխաների» զեկույցում, որը հրապարակվել է ուրբաթ օրը՝ նոյեմբերի 20-ին։ Զեկույցից պարզ է դառնում, որ ընդհանուր առմամբ 2019 թվականին զինված հակամարտությունների գոտում բնակվելիս է եղել 426 միլիոն երեխա։ Մեկ տարվա ընթացքում այս ցուցանիշն աճել է 11 միլիոնով և հասել բացարձակ ռեկորդի։

Save the Children բարեգործական կազմակերպության պատրաստած «Պատերազմն ընդդեմ երեխաների» զեկույցում նաև նշվում է, որ 2010 թվականից սկսած աշխարհում սպանվել կամ խեղվել է ավելի քան 93 հազար երեխա։ Միայն նախորդ տարի գրանցված դեպքերի թիվը հասել է 10 300-ի։ Երեխաների նկատմամբ հանցագործությունների թվին ՄԱԿ-ը դասում է նաև զինված խմբավորումներին ներգրավելը և սեռական բռնությունը։

2019 թվականին երեխաների համար ամենավտանգավոր երկրների շարքում դասվել են Աֆղանստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Իրաքը, Եմենը, Մալին, Նիգերիան, Սիրիան, Սոմալին, Սուդանը, Հարավային Սուդանը և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը։ 

Կորոնավիրուսի համավարակը միայն վատացրել է իրավիճակը, քանի որ մեծանում է աղքատությունը, առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է։ Կազմակերպությունը կոչ է արել միջազգային հանրությանը կանգնեցնել երեխաների նկատմամբ պատերազմը։ Կազմակերպության ամենամյա զեկույցը հրապարակվում է Երեխաների միջազգային օրը՝ նոյեմբերի 20-ին, որը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։

Լուսանկարում սիրիացի երեխաների Հալեպի նահանգում, Bakr Alkasem/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter