
ՄԻՊ-ը ներկայացրել է արդեն 4-րդ զեկույցը՝ ադրբեջանական ԶՈՒ դաժանությունների մասին
Ավարտվել է էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ ՄԻՊ-ի թվով 4-րդ փակ զեկույցը: Այն 4-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:
Վերաբերում է նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածին, իսկ ՄԻՊ-ն արդեն սկսել է 5-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները:
Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:
Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում է ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասինն:
Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չի հրապարակում՝ հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև՝ Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ:
Մեկնաբանել